“Ֆուրման-90” թիմը “Պատանեկան Լիգայի” 3-րդ տեղում 2007թ. հոկտեմբերի 14-ին կայացավ “Պատանեկան Լիգայի” մինչև 18 տարեկանների առաջնության վերջին մրցափուլը, որը շատ կարեւոր էր “Ֆուրման-90” թիմի համար: Այդ մրցափուլում “Ֆուրման-90” թիմը հանդիպում էր “Շենգավիթ”-90 թիմի հետ Շենգավիթի մարզադպրոցի մարզադաշտում: Հարկ է նշել որ ֆուրմանցիները ցուցաբերեցին գեղեցիկ և տեսարժան ֆուտբոլ, ինչպես նաև կամային բարձր հատկանիշներ: Շատ ուրախալի էր, որ մարզադաշտ եին եկել մեծ թվով “Ֆուրման” ակումբի տարբեր տարիքային խմբերի սաները և քաջալրում եին ակումբի ավագ տարիքի թիմին: Շնորհավորում ենք “Ֆուրման-90” թիմի ֆուտբոլիստներին, գլխավոր մարզիչ Արթուր Ղազեյանին, բժիշկ Իզոլդա Միքաելյանին և թիմի պետ Մեսրոպ Վարժապետյանին:
|