06.07.2007

"ՖՈՒՐՄԱՆԻ" սան Արթուր Առաքելյանը պայմանագիր կնքեց "Կիլիկիայի" հետ

Հունիսի 29-ին “Ֆուրման” ակումբի սան Արթուր Առաքելյանը 5 տարվա պայմանագիր կնքեց բարձրագույն խմբում հանդես եկող “Կիլիկիայի” հետ եւ արդեն հաջորդ օրը նշեց իր նորամուտը թիմում “Շիրակի” հետ խաղում:

Արթուրը խաղադաշտ մտավ խաղավարտից մոտ 20 րոպե առաջ, եւ թեեւ “Կիլիկիան” պարտվեց, թիմի նորեկը լավ տպավորություն թողեց, եւ նրա նորամուտը կարելի է հաջողված համարել:

“Ֆուրմանում” Արթուր Առաքելյանը խաղում էր 1989թ. ծնվածների թիմում` հանդիսանալով թիմի ավագ: Անցյալ տարի Մ-18 տարիքային առաջնությունում “Ֆուրմանը” մարզիչ Արթուր Ղազեյանի գլխավորությամբ դարձավ 2-րդ մրցանակակիր, եւ այդ հաջողությունում մեծ էր Արթուրի ավանդը:

Մենք շնորհավորում ենք Արթուրին եւ մաղթում նրան նորանոր հաջողություններ:

ֆոտոակնարկ