Ներկայացվեց "Ֆուրմանի" նոր մարզազգեստը Մրցաշրջանից առաջ "Ֆուրման" ակումբի առաջնությունների մասնակից "Ֆուրման-90", "Ֆուրման-91", "Ֆուրման-93" եւ "Ֆուրման-95" թիմերը ունեցան նոր մարզահագուստ, որն առանձնանում է իր տեսքով: Մարզազգեստը սեւ գույնի է, դիմային մասում ակումբի խորհրդանիշն է, ինչպես նաեւ նշված է մեր կայքի հասցեն` www.fcfurman.com: Մեջքին գրված է ակումբի անունը` FC Furman: Գեղեցիկ է նաեւ դարպասապահների մարզազգեստը` դեղին, սպիտակ եւ նարնջագույն գույների: Այսպիսով, նախկին համազգեստը (երկնագույն), կծառայի որպես թիմերի պահեստային համազգեստ: Հուսանք, որ նոր մարզազգեստը հաջողակ կլինի մեր թիմերի համար: |
||