25.10.2007

“Ֆուրմանի” աղջիկները տարբեր տարիքային և ազգային հավաքականներում

“Ֆուրման” աղջիկների թիմի անդամ Ղուկասյան Անին ընգրկվել է Հայաստանի մինչև 19տ Հայաստանի հավաքականում և մասնակցել մինչև 19տ. աղջիների Եվրոպայի ընտրական փուլի առաջնությանը, որը կայացավ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում: Այդ խմբում ընդգրկված էին Ուկրաինայի, Ադրբեջանի, Շոտլանդիայի և Հայաստանի հավաքականները:

Ցավոք, մեր հավաքականը պարտվեց Ուկրաինայի և Շոտլանդիայի հավաքականներին, բայց կարողացավ ցուցաբերել բարձր կամային որակներ,ոչ-ոքի 2-2 խաղալով Ադրբեջանի թիմի հետ / մեր հավաքականը պարտվում էր 0-2 հաշվով/:

Հավաքականի ավագ մարզիչ Մհեր Միքաելյանը բարձր է գնահատել Անիի նորամուտը հավաքական: Նա կարողացավ շատ կարճ ժամանակում ընդգրկվել հիմնական կազմում և արդարացնել մարզչի հույսերը: Անին հատկապես լավ է խաղացել Ադրբեջանի ընտրանու հետ, ցուցաբերելով բարձր կամային որակներ:

Անին նաև հրավիրվել է ազգային հավաքական և հոկտեմբերի 26-ին թիմի հետ կմեկնի Մակեդոնիա : Մենք շնորհավորում ենք Անիին և մաղթում նորանոր հաջողություններ:

“Ֆուրման” ակումբի մյուս սաներ ` Հասմիկ Երեմյանը և Սոնա Շահինյանը ընդգրկվել են Հայաստանի աղջիկների մինչև 17տ. հավաքական թիմի կազմում և այժմ գտնվում են Մակեդոնիայում, որտեղ անցկացվում է մինչև 17տ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցափուլը: