Մեկնարկեց "Ֆուրման Աբրահամյան" ակումբի նախաձեռնած "Մասսայականացնենք եւ զարգացնենք մանկապատանեկան ֆուտբոլը" ծրագիրը Մայիսի 26-ին Քասախի մարզադաշտում սկսվեց "Մասսայականացնենք եւ զարգացնենք մանկապատանեկան ֆուտբոլը" ծրագրի իրականացումը:
Երեխաները մեծ ոգեւորությամբ մասնակցում են միջոցառմանը, նրանց հանձնվել են ակումբի եւ ծրագրի հովանավորների խորհրդանիշներով գլխարկներ, մարզումների ընթացքում կազմակերպվել է նրանց սնունդը եւ տեղափոխումը: Ընդ որում, սննդի կազմակերպման հարցում իր աջակցությունն է ցուցաբերել Աջափնյակի թաղապետարանը: |